00:00:00

Արմեն Գրիգորյանը ցավակցել է Նիկոլայ Պատրուշևին՝ Կազանի ողբերգական դեպքերի առթիվ

19:52, 11 մայիս 2021

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին՝ Կազան քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: «Հարգելի Նիկոլայ Պլատոնովիչ, Հայտնում եմ իմ խոր ցավակցությունը Կազանում տեղի ունեցած հրաձգության և մարդկային զոհերի առիթով: Հատկապես ծանր է այն գիտակցումը, որ այս հրեշավոր հարձակումը կատարվել է դպրոցում: Կիսում եմ ձեզ հետ այս ողբերգության ցավը և փոխանցում իմ ցավակցությունն ու անկեղծ կարեկցանքի խոսքերը զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում Հարգանքով՝ Ա. Գրիգորյան»,- ասված է հեռագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր