00:00:00

Զինամթերքի պայթեցում է նախատեսվում Ռև, Այգեստան, Խնածախ համայնքներում

15:00, 11 մայիս 2021

Հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն: Օրվա ընթացքում «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը պայթեցման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Ռև, Այգեստան, Խնածախ համայնքների տարածքներում, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում և հարակից բնակավայրերում: ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը և The Halo trust ականազերծող ոչ կառավարական կազմակերպությունը հետախուզական աշխատանքներ են իրականացնում հանրապետության բոլոր շրջաններում: Սպասվող պայթյունների մասին ծառայությունը կտեղեկացնի հավելյալ հաղորդագրություններով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր