00:00:00

Բաքուն վտանգավոր է համարում Երևանից հնչող «ռևանշիստական» հայտարարությունները

14:35, 11 մայիս 2021

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ռուս պաշտոնակցի` Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Բաքուն վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: Պատերազմի ավարտից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնված անձանց Բայրամովը կոչել է «դիվերսանտներ, որ ներխուժել են Ադրբեջանի տարածք»: Բաքուն, շարունակելով պնդել, որ վերադարձրել է գերիներին, միևնույն ժամանակ խոստովանում է, որ շարունակում է նրանց պահել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, բանակցությունների արդյունքներն ամփոփելով, հայտարարել է, որ իրենք կարծում են` ապագայում խնդրի կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել նոյեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի պայմանները: «Բոլոր կարևոր հարցերի լուծման գլխավոր պայմանը ռազմական հակամարտության լիարժեք դադարեցումն է: Մեր զինծառայողները սերտորեն համագործակցում են ադրբեջանցի գործընկերների հետ: Տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների վերականգնումը կխթանի Հարավային Կովկասի զարգացումը»,- հայտարարել է Լավրովը: ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի կարևոր մտքերը. Լավրով Հումանիտար նշանակություն ունեցող հարցերը պետք է լուծվեն առանց նախապայմանների: Այդ հարցերի շարքում է` զոհվածների մարմինների վերադարձը, անհետ կորածների ճակատագրի բացահայտումը, գերիների և ականապատված տարածքների քարտեզների վերադարձը: Բայրամով Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ: Ադրբեջանը վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին: Բաքուն վտանգավոր է համարում Երևանից հնչող «ռևանշիստական» հայտարարությունները: Բաքուն սպասում է Երևանի համաձայնությանը հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր