00:00:00

Երևանի Կենտրոն թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել

12:39, 11 մայիս 2021

Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան: Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանի հրահանգով՝ սկզբում լրագրողներին չեն թողել ներս մտնել շենք, այնուհետեւ որոշումը փոխվել է: Այս պահին թաղապետարանում փակ դռների ետեւում անցկացվում է քննարկում, որին լրագրողներին արգելել են ներկա գտնվել: Որևէ պաշտոնյա չի պարզաբանել միջադեպը: Նշենք, որ Ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս պահին ոստիկանության ծառայողները դեպքի վայրում են՝ միջադեպի հանգամանքերը պարզելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր