00:00:00

Հայկական երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին, այդ պատճառով մենք հարցը քննարկում ենք ռուսական կողմի հետ. Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի կառուցման մասին

11:59, 11 մայիս 2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Հայաստանի տարածքով Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի կառուցման հարցում տեղաշարժերի մասին: Գրում է «Ռիա Նովոստին»։ «Ինչպես հայտնի է՝ Զանգեզուրի միջանցքի մասին ասվում է նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի նիստերում այս հարցում շատ լուրջ քայլեր են ձեռնարկվել։ Կարող եմ վստահաբար ասել, որ երկաթուղային միջանցքը բաց կլինի», - ասել Է Ալիեւը՝ Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Ալիևը նշել է, որ տրվել է Հորադիզ (Ֆիզուլիի շրջան)-Ագբանդ (Ադրբեջան) երկաթուղու կառուցման մեկնարկը։ Կառուցվելու է բացակաող 15-16 կիլոմետր երկարությամբ հատվածը՝ ադրբեջանական Օրդուբադից մինչեւ Հայաստանի հետ սահման ճանապարհը։ Ալիևը նաև հայտարարել է, որ արդեն գործում է Նախիջեւանի երկաթգիծը, իրականացվում են ինչպես ուղեւորատար, այնպես էլ բեռնատար փոխադրումներ, եւ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Հորադիզ-Աղբանդ հատվածի շինարարությամբ ենթակառուցվածքներ կստեղծվեն: Ալիևը նաև բացատրել է, թե ինչու է երկաթուղու հարցը քննարկվում ՌԴ-ի հետ ։ «Հայկական երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին։ Այդ պատճառով մենք այդ հարցը քննարկում ենք ռուսական կողմի հետ», - ասել է նա ։ Ադրբեջանի նախագահի հետագա ծրագրերը հեռուն են նայում. Արեւելյան Զանգեզուրի շրջանում գտնվող Զանգելանի միացումը Արեւմտյան Զանգեզուրի հետ, ապա Օրդուբադի միջով դեպի Նախիջեւան և Թուրքիա երկաթուղային ճանապարհ ունենալը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր