«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին և իրենց վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է։ Մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Նա զերծ մնաց գնահատական տալուց, թե ինչ կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն մեծագույն հույս ունի, որ ազգը և ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի։