«Պատիվ ունեմ» դաշինքի երիտթևի ներկայացուցիչները նամակներ են հանձնել ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպանություններ, ՄԱԿ-ի գրասենյակ՝ կոչով ճնշումներ գործադրել հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ոչնչացնող Ադրբեջանի վրա: Այնուհետ Ղազանչեցոցի մակետը դրել են Շուշին հանձնած կառավարության մուտքի մոտ: