00:00:00

«Հայրենիք»-ն ու ՀՀԿ-ն սկսում են համատեղ ակցիաները. բաց նամակներ կփոխանցվեն դեսպանատներին

01:27, 08 մայիս 2021 Քաղաքականություն

Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետական եւ «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները բաց նամակ են հանձնելու ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դեսպանատներին, ինչպես նաեւ Եվրոմիության եւ Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների ու Միավորված ազգերի կազմակերպության երեւանյան գրասենյակներին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Հայրենիք» կուսակցությունից։ Նամակում բարձրաձայնվում են 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրա ավարտից ցայսօր Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, գերիների վերադարձի եւ պատմամշակութային արժեքների ոչնչացման դեպքերը եւ այս առնչությամբ միջազգային հանրությունից եւ դավադիր իշխանություններից մեր պահանջները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր