00:00:00

Հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ

18:58, 01 մայիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ 2018 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում բախվել են «Վազ 2106» եւ «ԲՄՎ» մակնիշների ավտոմեքենաները, որի հետեւանքով «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Թաթուլ Ֆերոյանը (ծնված 19.09.1997թ.), Գրիշա Մովսիսյանը (ծնված 10.09.2000թ.) եւ Նարեկ Ամիրխանյանը (ծնված 14.08.2000թ.) տեղում մահացել են։ Եվս երեք ուղեւոր, ինչպես նաեւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմվել քննչական խումբ։ Կատարվել են դեպքի վայրի, դիակի, հագուստների զննություններ, նշանակվել մի շարք փորձաքննություններ, վերցվել նմուշներ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր