«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն խորհրդարանի նիստում ներկայացրել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Կատարվող փոփոխությունները նպատակ ունեն կատարելագործելու թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ պետությունների միջև համագործակցությունը: Համաձայնագրում լրացվում են օգտագործվող հասկացությունների սահմանումները, նախատեսվում են ԱՊՀ մասնակից պետությունների միջև թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի, դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցության առավել մանրամասն կարգավորումներ, պետությունների միջև տեղեկատվության փոխանակման կատարելագործմանն ուղղված դրույթներ:
Փոփոխությունների արդյունքում նախատեսվում են իրավական հիմքեր` օպերատիվ հետախուզական եւ այլ միջոցառումների անցկացման նպատակով համատեղ օպերատիվ քննչական խմբեր ստեղծելու և օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակն ընդլայնելու վերաբերյալ: