00:00:00

Նախարար. ՀՀ իշխանությունները գերությունից վերադարձածների համար օգնության միասնական ծրագիր կմշակեն

22:30, 05 մայիս 2021 Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունները գերությունից վերադարձած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց օգնության միասնական ծրագիր կմշակեն: Այս մասին մայիսի 5-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը: Նրանց համար, նրա խոսքով, մասնագիտական ուղղորդման եւ զբաղվածության մասով աջակցության ծրագիր է կազմվելու, ինչպես նաեւ բոլոր անհրաժեշտ բժշկական ծառայություններ ստանալու ծրագիր: «Նախագիծը քննարկման փուլում է: Դրանում ցանկանում են ներառել բոլոր այն զինծառայողներին եւ քաղաքացիական անձանց, ովքեր գերեվարվել կամ պատանդ են պահվել 2016-ի ապրիլյան սրացումից հետո», - ասաց Մկրտչյանը: Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվից Երեւան երեք ռազմագերի էր վերադարձվել:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր