00:00:00

Մենք լավ գիտենք, թե ով է կանգնած ԲՀԿ ցուցակի շահարկման թեմայի հետևում. Իվետա Տոնոյան

20:09, 05 մայիս 2021 Քաղաքականություն

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ այս պահին ԲՀԿ-ում բացարձակ առաջնահերթություն է նախընտրական ծրագրի կազմելու աշխատանքները: «Ինչ վերաբերում է ցուցակների կազմելուն, կամ այնտեղ ինչ-որ մարդկանց ընդգրկելուն և այդ թեմաների հետ կապված շահարկումներին, ապա մենք, իհարկե, հիանալի գիտենք, թե ովքեր են այս թեզերը շրջանառության մեջ դնում, ովքեր են այնպես անում, որ այս թեման պարբերաբար մամուլի էջերից չիջնի: Կրկնում եմ՝ հիանալի գիտենք, թե ով է դա անում ու ինչու է անում: Այդուհանդերձ ուզում եմ  հորդորել բոլոր մտահոգ ու շահագրգիռ, անհանգիստ մարդկանց, ովքեր ամեն օր տանջվում են ԲՀԿ նախընտրական ցուցակի կազմման համար, կարող են հանգիստ սպասել, թե երբ կհրապարակվի ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը»,- խորհրդարանում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը: Ըստ պատգամավորի, երբ մոտ ապագայում հստակ կլինի արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետները, և գործընթացը կմեկնարկի, բոլորը կիմանան ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված անձանց անունները:
«Կարծում եմ՝ ԲՀԿ համամասնական ցուցակում մշտապես նոր դեմքեր ներգրավված եղել են, որովհետև պարոն Ծառուկյանը ևս շատ կարևորում է նոր ու երիտասարդ ներուժի առկայությունը քաղաքական գործընթացներում, կարծում եմ՝ այս անգամ ևս կլինեն նոր դեմքեր, այդուհանդերձ, սպասենք նախընտրական ցուցակի հրապարակմանը»,- շեշտեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր