00:00:00

Ապրիլյանի զեկույցում շատ խճճված, իրար հակասող բաներ լսեցի.Սոֆյա Հովսեփյան

17:41, 05 մայիս 2021 Քաղաքականություն

Երեկ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն  այցելել է ԱՀ Մարտունի քաղաք, որպեսզի մինչև մայիսի 9-ը Նժդեհի արձանը հանելու հանգուցալուծումը տա: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Պատգամավորի խոսքով՝ մարտունեցիների և նրանց պայքարի շնորհիվ է, որ Նժդեհի արձանն այսօր տեղում է կամ, որ այս պահին արձանի շուրջ խոսակցություն չկա. «Նժդեհի արձանը մնալու է իր տեղում՝ ի հեճուկս բոլորի: Իրենց թվում է, թե զուտ Նժդեհի արձանն է, կհանենք, կտանենք թանգարան, աղմուկը չի լինի, բայց սա ծնելու է հակառուսական արհեստական աղմուկ: Եթե մի քանի կամակատարներ արջի ծառայություն են մատուցում ռուսական կողմին, սա ամբողջությամբ դեմ է մեր ազգային արժեքներին: Անգամ իրենց թույլ տվեցին ինձ ասել՝ թե ես ի՞նչ կապ ունեմ Նժդեհի արձանի շուրջ բարձրացած հարցի հետ։  Ես գործ ունեմ ցանկացած ազգային, արժեքային երևույթի հետ»,-հայտարարեց Սոֆյա Հովսեփյանը: Պատգամավորի համոզմամբ՝ Թուրքիան ուզում է, որպեսզի նժդեհյան գաղափարախոսությունը վերանա: Անդրադառնալով ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցին՝ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ ինքը երբևէ ակնկալիքներ չի ունեցել հանձնաժողովից. «Ինչպես ապրիլյան քառօրյայի ժամանակ, այդպես էլ 44-օրյա պատերազմի ժամանակ շատ բաների ես ինքս եմ ականատես եղել, ուստի հանձնաժողովի զեկույցն ինձ համար կարևոր չէր: Զեկույցում շատ խճճված, իրար հակասող բաներ լսեցի, որոնք այն ժամանակ այլ տեսքով էր երևում, հիմա՝ այլ տեսքով»: Հարցին՝ ինչու ապրիլյանի զեկույց հրապարակելը համարվեց պետակյան գաղտիք և քննարկվեց փակ նիստում, պատգամավորն ասաց. «Զեկույցի հրապարակումը հրապարակավ կլիներ, եթե չլիներ 44-օրյա պատերազմը, բայց քանի որ ապրիլյանի դեպքում շատ բաներ ավելի մեղմ է երևալու, քան՝ 44- օրյա պատերազմի ժամանակ, դրա համար էլ գաղտնի է արվում»,-ասաց Հովսեփյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր