00:00:00

«Հնչեցրած արտահայտությունը, իսկապես, վիրավորական էր բոլորիս համար»․ Արարատ Միրզոյան

16:58, 04 մայիս 2021 Քաղաքականություն

Այսօր՝ ԱԺ նիստում, ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ելույթից հետո, ասաց․ «Ես չէի կարող ուրախությամբ չարձագանքել, որ իմ գործընկերները վերջապես վերադարձան հայամետ քաղաքականության»։ Սիմոնյանի հայտարարությունը դահլիճում գտնվող իշխանական թևի կողմից բուռն արձագանքի արժանացավ։ ԱԺ փոխնախագահ Արարատ Միրզոյանը, դիմելով վերջիններին, ասաց․ «Դահլիճում գոռգոռոցներն անտեղի են․ իսկապես, հնչեցրած արտահայտությունը վիրավորական էր բոլորիս համար։ Հայամետ քաղաքականություն թող վերադառնան նրանք, ովքեր հեռացել են այդ քաղաքականությունից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր