00:00:00

Եթե ուզում եք գոռալով, եկեք դուրս գանք․Ձեր տանը չեք եւ սա ձեր հայաթը չի. վիճաբանություն՝ ԱԺ-ում

15:34, 04 մայիս 2021 Տեսանյութեր

Բարեւ ձեզ երեխաներ, ներողություն եմ խնդրում ինչին ականատես եղաք: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում իր ելույթն այսպես սկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ դիմելով դահլիճում հյուրի կարգավիճակով գտնվողն երեխաներին եւ կատի ունենալով ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ելույթը: Նշենք, որ քննարկվում է քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյայի կողմից սուտ տեղեկություններ տարածելու դեպքում պատիժ սահմանելուն: Սիսակ Գաբրիելյանի խոսքով, քրեական օրենսգրքի մեջ այսօր էլ կա երկու հոդված, որոնք որոշակի մասով փակում են այս հարցը. «Այստեղ կա եւս մեկ խնդիր: Մենք բոլորս պետական գաղտնիքի կրող են: Եթե օրինակ, լրագրողը մոտենում եւ պետական գաղտնիքի վերաբերյալ հարց է հնչեցնում: Այլ բան պատասխանես, այս հոդվածով կգնաս, ճիշտը պատասխանես, մեկ այլ հոդվածով կգնաս»: Այդ պահին տեղից Գեւորգ Պետրոսյանը տեղին ինչ-որ բան բղավեց, ինչին Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց. «Եթե ուզում եք իրար հետ տենց գոռալով , եկեք հենց հիմա դուրս գանք, ձեզնից ավելի բարձր գոռամ: Ձեր տանը չեք եւ սա ձեր հայաթը չի»: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հավելեց. «Պարոն Պետրոսյան, ինչո՞ւ եք խանգարում: Մի երկխոսեք, դուք հնարավորություն ունեիք 3 րոպե խոսելու: Տեղից խանգարելու, միջանմտելու հնարավորություն չկա, էթիկապես էլ ճիշտ չի: Դուք խոսում էիք, շատերին գուցե հաճելի չէր, անգամ տհաճ էր, բայց լսում էին»: Սիսակ Գաբրիելյանը շարունակեց, որ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով պատիժ է նախատեսված տեղեկություն թաքցնելու կամ աղավաղելու համար: Երբ Գեւորգ Պետրոսյանը տեղից էլի ինչ-որ բան ասաց, «Իմ քայլի» պատգամավորը նշեց. «Պարոն Պետրոսյան, կարո՞ղ է մի 5 վայրկյան ուշ է տեղ հասնում: Ես ասում եմ՝ աղավաղել կամ թաքցնել: Այնպես որ առաջարկում եմ դեմ քվեարկել, որովհետեւ քրեական օրենսգիրքն այդ մասով փակված է իմ կարծիքով»: https://www.youtube.com/watch?v=SRZym_x6khg

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր