00:00:00

Խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք է բացահայտվել

17:22, 01 մայիս 2018 Իրավական

Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառա­յությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է մի խումբ ան­ձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խո­շոր չափերով թմրամիջոցների մաքսանեն­գու­թյան դեպք: Մասնավորապես, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացիներ, ամուսիններ Ա.Ա-ն և Շ.Շ-ն, մաքսա­յին հսկողությունից թաքցնե­լու եղանակով Իրանից առանձնապես խո­շոր չափերով թմրամիջոց­ներ ՀՀ ներմուծելու և ապօրինի իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով ԻԻՀ քա­ղա­քացի, Հայաստա­նում բնակ­վող Ս.Բ.-ի հետ, Իրանում ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով ափիոն, մե­տամֆետամին և հերոին տեսակի թմրամիջոցներ, որոնք թաքցրել են հա­գուս­տի ու մարմնի մեջ և 2018 թվականի ապրիլի 29-ին Թեհ­րան-Երևան չվեր­թով տե­ղափոխել Հայաստան։ Այնուհետև, մաքսանենգություն կատարած անձինք դուրս գալով «Զվարթ­նոց» օդանավակայանից, թմրամիջոցները փոխանցելու նպատակով փորձել են մեկնել պատվիրատուի հետ հանդիպման, սակայն բերման են ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից: (Տեսանյութ) Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը) և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը` իրացնելու նպատակով) հատ­կա­նիշ­ներով: Վերը նշված երեք անձինք ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։   ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր