00:00:00

Նա մերժված է և շարունակում է լինել մերժված, որքան ուզում է հարցազրույցներ տա. Հրաչյա Հակոբյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

19:59, 03 մայիս 2021 Քաղաքականություն

Խոսքն իր ետևում պետք է ապացույց ունենա, հակառակ դեպքում այն մերկապարանոց հայտարարություն կդառնա։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի իր վերջին հարցազրույցում արած այն մտքին, որ ինքը իրականում պարտվել է ավելի մեծ ուժերի, քան ներկայիս իշխանությունն է։ «Ինքն ուղղակի չի ուզում ընդունել, որ պարտվել է, թող ինչքան ուզում է ասի հարցազրույցներում ։ Ի՞նչ է նշանակում՝ ես պարտվել եմ ավելի մեծ ուժերի։ Այդպես, որ վերցնենք, ամեն ինչ կարող է ասել։ Նա մերժված է և շարունակում է լինել մերժված, որքան ուզում է թող հարցազրույցներ տա, որքան ուզում է թող իր թիմակիցները մասնակցնեն ընտրություններին։ Քաղաքացիները մերժել են նրան այլևս երբեք»,- նշեց նա։ Անդրադառնալով «Հայրենիք» և Հայաստանի Հանրապետական կուսկացությունների՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը, Հակոբյանը կարծիք հայտնեց. «Այդ ուժերը դեռ մի քանի ամիս առաջ բավական տարբեր հայացքներ ունեին, տարբեր ճամբարներում էին և հանկարծ որոշեցին, որ պետք է միասին մասնակցեն, բայց այդ մեկնաբանությունը ես չէ, որ պետք է տամ»։ Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիան օբյեկտիվ դժգոհություն համարել չի կարելի, քանի որ օբյեկտիվ դժգոհությունը հայհոյանքներով չի արտահայտվում։ «Այդտեղ խուլիգանական բանդայի պահվածք էր։ Ես և մեր ուժը հայհոյանքին և բռնությանը դեմ ենք եղել 2016 թվականին՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ և հիմա էլ ենք դեմ։ Սյունեցիներին ամենայն հարգաքնով եմ վերաբերվելով՝ ես երբեք չեմ խոսել սյունեցիներին ստորացնելով բերման ենթարկելու մասին, ես խոսել եմ հանցագործների, խուժանի մասին, այն խուժանին, որը հայհոյում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, վարչապետին, վարչապետի կողմնակիցներին։ Եթե նման խուլիգանական դրսևորում է լինում, ապա այդ մարդկանց պետք է ստորացնելով բերման ենթարկել»,- ընդգծեց Հրաչյա Հակոբյանը։ Հակադարձելով լրագրողի այն դիտարկմանը, որ իշխող ուժը 2018 թվականի հեղափոխության ժամանակ ՀՀԿ պատգամավորների անվամբ սև լենտեր կախելով ատելություն են գեներացրել, Հակոբյանը նշեց. «Այդ ատելությունը գեներացրել են 2008 թվականին այն քաղաքական ուժերը, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանի դռան առաջ լացող կանանցով հուղարկավորություն էին կազմակերպում։ 2008 թվականին մենք չենք եղել իշխանության և մենք չենք գեներացրել այդ պատկերը։ Դա իրենց ձեռագիրն է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր