Armeniasputnik.am-ը գրում է.
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նամակին։ Նա Twitter-ի իր էջում գրառում է արել` շնորհակալություն հայտնելով Արմեն Սարգսյանին, որ միշտ ժամանակ է գտել Հայաստանի մասին իրեն պատմելու համար։

«Շնորհակալություն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և բոլոր հայկական խմբերին, ինչպես նաև յուրաքանչյուր հայի, որը կռիվ էր տալիս ճանաչման հասնելու համար։ Երջանիկ եմ, որ կարողացա նպաստել այդ հարցում իրազեկման բարձրացմանը և շարունակելու եմ աջակցել այս գեղեցիկ երկրին»,–գրել է Քարդաշյանը։
Հիշեցնենք` ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իր հերթին հայտարարեց, որ խորապես վշտացած է իր ամերիկյան գործընկերոջ հայտարարությամբ։