00:00:00

Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը

00:32, 01 մայիս 2021

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 4.1 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: Այս տարի Քաղաքացու օրը համընկնելու է ապրիլի 24-ի հետ, քանի որ այն ամսվա վերջին կիրակի օրն է։ Նշենք, որ ապրիլի 24-ին նշվում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։
Աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր է (Օրը՝ շաբաթ):
Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին, աշխատանքային օր է: Հաղթանակի և խաղաղության տոնը, որը նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր է (Օրը՝ կիրակի): Ընտանիքի օրը նշվում է մայիսի 15-ին, աշխատանքային օր է: Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայիսի 16-ին, աշխատանքային օր է: Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր է (Օրը՝ ուրբաթ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր