00:00:00

Սերժ Սարգսյանը մանրամասներ է պատմել Կարապետյանի և Փաշինյանի հանդիպումից

03:49, 01 մայիս 2021 Քաղաքականություն

Ես տեղյակ եմ մեկ հանդիպումից , որը տեղի է ունեցել  Երևանում՝ քննչական մեկուսարանում։ Այս մասին  «Արմնույզի»-ի եթերում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի 2018թ-ի հայտնի հանդիպման մանրամասներին։ «Ճիշտ չեմ համարում հրապարակավ ասել այն, ինչ Կարեն Կարապետյանն ինձ է ասել ։ Գուցե  Կարեն Կարապետյանը դրա մասին կխոսի»,-ասաց Սարգսյանը։ Ինչ վերաբերում է դիտարկամանը՝ թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանը չօգտագործեց հնարավորությունը, ՀՀ երրորդ նախագահնն  արձագանքեց․ «Հիմա թե ինչու Կարեն Կարապետյանը չօգտագործեց լծակները, կարծում եմ նույն տրամաբանությամբ , ինչ-որ ես չարեցի»,- ասաց նա և շարունակեց․ «Հանդիպումը տեղի է ունեցել իմ հրաժարականի օրը։  Ես ունեի հրաժարականի տեքստ, որը ցույց էի տվել Կարեն Կարապետյանին։ Նա նայեց հրաժարականի տեքստը և խնդրեց հանել մի նախադասություն և մի պարբերություն։ Ես համաձայնվեցի։ Այսինքն՝ ես հրաժարականի տեքստում գրել էի՝ «փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է, ես կատարում եմ ձեր պահանջը։ Ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև ձեռք բերված երկխոսելու պայմանավորվածությունը։ Կարեն Կարապետյանը լավ առաջնորդ է, նա մեկն է ձեզնից, սիրելի ցուցարարներ, և սիրելի ոչ ցուցարարներ։ Նա մարնավորումն է փորձի և ապագայի, օգնեք նրան»։ Քանի որ ինքը պետք է ինձ փոխարիներ և ցանկություն չուներ, որ այս նախադասությունը լինի իմ հրաժարականի տեքստում ես հանեցի այն։ Այնուհետև մենք գնացինք խորհրդակցության, որտեղից Կարեն Կարապետյանը գնաց այդ հանդիպմանը»։ Թե ինչու Կարապետյանին  դուր չի եկել նշված պարբերությունը, Սերժ Սարսյանն ասաց․ «Միգուցե նա մտածում էր, որ իմ կողմից բարի խոսքը իր անձի հանդեպ կարող էր մարդկանց մոտ իր նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորել, քանի որ իմ նկատմամբ կար բացասական վերաբերմունք։ Եթե ուղիղ  ասեմ, ինձ համար արդեն նշանակություն չուներ այս նախադասությունը  կմնար,թե ՝ ոչ, որովհետև դա բարեմաղթանք էր Կարեն Կարապետյանին»։ Սարգսյանը նաև նշեց, որ Կարապետյանին վաղուց է ճանաչում և համատեղ աշխատանքի ընթացքում նա դրսևորել է իրեն որպես կարգին մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր