00:00:00

Փաստորեն, Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ «ընդունելություն» է, Միշուստինի հետ՝ «զրույց»

17:44, 30 ապրիլ 2021

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում կարևոր «ձեռքբերումներին»: «Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումից առաջ ռուսական կողմը Հայաստանի վարչապետին՝ հնգօրյա ինքնամեկուսացման, լողանալու, սափրվելու, մազերն ու եղունգները կտրելու, այլ հիգիենիկ ու սանիտարական ներգործության ենթարկվելու պահանջներ չի ներկայացրել: Ընդ որում, Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքում այդ հանդիպումը վերնագրվել է իբրև «զրույց», այսինքն` ոչ թե հանդիպում, որտեղ քննարկվում են ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցեր, այլ՝ պարզապես զրույց։ Փաստորեն ռուսական կողմից այս անմեղսունակի հետ Ռուսաստանի Նախագահի հետ հանդիպումները ձևակերպվում են «ընդունելություն», իսկ վարչապետի հետ՝ «զրույց»։ Ի դեպ՝ հանդիպման տեսանյութից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը «բարձր է գնահատում Ռուսաստանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերականգնման համար»։ Ենթագիտակցական հարթությունում նա շարունակում է մնալ 2016 թվականի իր այն սկզբունքային դիրքորոշմանը, որ Արցախում պատերազմի վերսկսման մեղավորն ու պատասխանատուն Ռուսաստանն է։ Հուսով ենք՝ Ռուսաստանում և ամբողջ աշխարհում նրան վաղուց այլևս լուրջ չեն վերաբերվում»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր