00:00:00

Ապրիլի 29-ին խաթարվել է Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների ժամանակացույցը

17:30, 30 ապրիլ 2021

Հարավկովկասյան երկաթուղին հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Ապրիլի 29-ին երեկոյան, ուժեղ ամպրոպի և դրա արդյունքում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով, խաթարվեց Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների ժամանակացույցը: Երևան-Գյումրի և Գյումրի-Երևան էլեկտրագնացքները, որոնցում գտնվում էին 128 ուղևորներ՝ այդ թվում Գյումրիից էքսկուրսիայից վերադարձող դպրոցականներ, ստիպված էին կանգնել Արագած կայարանում և Բագրավան-Աղին վազուրդում` վերականգնողական և վերանորոգման աշխատանքներ կատարելու համար: Արդյունքում էլեկտրագնացքները նպատակակետեր ժամանել են գրեթե 4 ժամ ուշացումներով: Հաշվի առնելով ուշացումը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կազմակերպել էր ուղևորների տեղափոխումը տուն տաքսիներով: «ՀԿԵ» ՓԲԸ-ն ներողություն է խնդրում ուղևորներից՝ պատճառած անհանգստության համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր