00:00:00

ՀՀ նախագահի տիկնոջ հեղինակած գրքերը` Թբիլիսիի հայ փոքրիկներին

15:59, 30 ապրիլ 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը Թբիլիսի կատարած այցի ժամանակ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանին փոխանցել է իր հեղինակած` «Կախարդական կոճակներ», «Կապույտ գետաձուկի եւ վարդագույն մկնիկի արկածները», «Թզուկ Մզուկը», մի քանի այլ  հեքիաթների ու պատմվածքների ժողովածուներ: Հեղինակը ցանկություն է հայտնել գրքերը նվիրել  «Վրաստան» ու մանկա­պատանեկան «Արեւիկ» թերթերի խմբագրություններին եւ թիվ 104 ու թիվ 103 հայկական դպրոցներին: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Վան Բայբուրթյանը գրքերը հանձնում է հասցեատերերին. դրանք այսօր հասան թիվ 104 հանրային դպրոցի գրդարան, արդեն հասանելի են փոքրիկ  ընթերցողին: Նունե Սարգսյանը մի քանի տասնյակ մանկական գրքերի հեղինակ է, նրա ստեղծագործությունները հրատարակվել են նաև ռուսերեն և անգլերեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր