Օրեր առաջ համացանցում տարածվեց դերասան Վահագն Սիմոնյանի՝ Պոնչոյի հարցազրույցներից մեկը, որտեղ նա պատմում էր, թե ինչպես է ապրում ինքնաշեն վրանում, ամայի տեղում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնկավող ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանն այս մասին գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում և խնդրել գործընկերներին՝ օգնել դերասանին։
«Այսօր համացանցում ես տեսա մի հարցազրույց Վահագն Սիմոնյանի հետ, որը մեզ ծանոթ է «Պոնչ» մականունով։ Շատ հուզվեցի, երբ տեսա, որ Պոնչն անտուն է, ապրում է ինքնաշեն վրանում, չոլերում և սնվում բնության կողմից տված բարիքներից։ Ես չգիտեմ նրա այդ վիճակի պատճառը, բայց գիտեմ հաստատ, որ նա կործանման եզրին է։ Ես իմացա, որ մի քանի տարի առաջ Պոնչը Պեկինի միջազգային կինոփառատոնում ստացել է մրցանակ՝ որպես լավագույն էպիզոդի կատարում հայկական «Եթե բոլորը» ֆիլմում, և մրցանակը նրան հանձնում էին աշխարհահռչակ Ջեկի Չանը և Լյուկ Բեսսոնը։ Նրան ծափահարում էին դահլիճում նստած աշխարհի լավագույն աստղերը։ Ինչքան ես գիտեմ, Հայաստանում ոչ մի արձագաք չեղավ։