00:00:00

Փաշինյան. Ավինյանն իմ տեղակալն ու քաղաքական դաշնակիցն է. կարծում եմ` մենք միասին կգնանք ընտրությունների

10:16, 30 ապրիլ 2021 Մամուլ

Տիգրան Ավինյանն իմ տեղակալն ու քաղաքական դաշնակիցն է: Կարծում եմ, որ մենք միասին կգնանք ընտրությունների եւ տարաձայնություններ չենք ունենա: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իզվեստիա» թերթի հարցին` Ավինյանի` որպես վարչապետի թեկնածու առաջադրվելու հեռանկարների վերաբերյալ: Քաղաքական գործիչը չմեկնաբանեց կառավարության ղեկավարի պաշտոնում իր վերընտրվելու մասին հարցին: «Կարեւոր է, որպեսզի ընտրությունները լինեն ազատ եւ Հայաստանի քաղաքացիներն օրինականության եւ իրենց կամքի ազատ արտահայտման պայմաններում կարողանան նոր խորհրդարան ընտրել»,- ասաց նա: Գնահատելով հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարները Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո` Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ եղել են, կան եւ կլինեն լավ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր