Այնքան վստահ են հաղթանակի հարցում, որ նախատեսում են Երեւանի վարչատարածքային բաժանումը փոխել, իսկ համայնքի խոշորացումից հետո ՏԻՄ ընտրություններ պետք է կայանան։ Իրենց հաշվարկով, աշնանը ընտրություն կանեն, այդ պաշտոնում Փաշինյանը տեսնում է Տիգրան Ավինյանին, իսկ նրա փոխարեն փոխվարչապետ կնշանակվի Սուրեն Պապիկյանը, թեեւ Արսեն Թորոսյանն էլ է հավակնում այդ պաշտոնին։ Նոր վարչատարածքայինով կարող է Փարաքարը կամ Արգավանդը միացվել Երեւանին»: