00:00:00

Երեւանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամը լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացրել

22:47, 29 ապրիլ 2021

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը իր լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացրել։ Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի երևանցիներ, այսօր որոշում եմ կայացրել Երևանի ավագանու անդամի իմ լիազորությունները դադարեցնելու մասին։ Պատճառներն անձնական են, խնդրում եմ հարգել որոշումս։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագանու իմ գործընկերներին և Երևանի քաղաքապետին համատեղ աշխատանքի համար՝ ի շահ և բարօրություն մեր սիրելի քաղաքի։ Ինձ համար գերագույն պատիվ էր ձեզ հետ աշխատելը, առհասարակ ձեզ բոլորին ճանաչելը։ Մաղթում եմ մեծ ուժ ու եռանդ հետագա աշխատանքում»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր