00:00:00

ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը եւ հրկիզումը

21:49, 29 ապրիլ 2021

Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է Հնդկաստանի անկախության եւ պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ եւ հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը եւ հրկիզումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լպաշտոնական կայքից։ «Սա սադրանք է՝ ուղղված դարավոր եւ անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ: Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, եւ վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր