00:00:00

Ռուս խաղապահների ուղեկցությամբ` հումանիտար կենտրոնի 15-րդ շարասյունը 420 տոննա բեռ է տեղափոխել Քարվաճառ

00:17, 30 ապրիլ 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տարանցիկ փոխադրումը Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների միջև: Ինչպես փոխանցում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի, սոցիալական կառույցների և բնակելի տների վերականգնման համար Հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնի 15-րդ շարասյունը` կազմված «ԿամԱԶ» զինվորական և ուղեկցող 20 մեքենայից, անցել է Մատաղիս-Քարվաճառ երթուղով և ապահովել է 420 տոննա բեռի տեղափոխումը Քարվաճառի շրջան: Նշվում է, որ փոխադրված բեռը պարունակում է սննդամթերք, շինանյութեր և սարքավորումներ: Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների աջակցությամբ 2800 տոննա բեռ է տեղափոխվել: Աջակցությունը հատկացվել է ադրբեջանական կողմին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր