00:00:00

Իմքայլական Հակոբ Ասլանյանը չի ճանաչում իմքայլական Թագուհի Ղազարյանին

16:46, 29 ապրիլ 2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյան Սյունիքի անվտանգության հետ կապված հարցերին հրաժարվում է պատասխանել՝ ասելով, որ ինքն օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, և իր գործը օրենքներ մշակելն է, իսկ անվտանգային հարցերով պետք է դիմել ՊՆ-ին։ «Ես իրավունք ունեմ քարոզարշավի ժամանակ ժողովրդին խոստանալու անվտանգություն, որովհետև ես ժողովրդին ասում եմ՝ նոր իշխանությունները պետք է կատարեն դա։ Հիմա էլ մենք ամեն ինչ ուզում ենք անել, որ երկիրը հանենք այս վիճակից։ Մենք չենք հասցրել երկիրն այս վիճակին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Պատգամավորը նշեց, որ ինքն այսօր մասնակցում է օրենքներ, ճշտումներ մտցնելու հարցին։ «Մենք պետք է օրենքներ մշակենք»,- ասաց նա։ Հարցին, թե արդյո՞ք իմքայլական պատգամավորներն ունակ են օրենքներ մշակելու, Հակով Ասլանյանը պատասխանեց՝ միանշանակ այո։ Ճշտող հարցին, թե օրինակ՝ Թագուհի Ղազարյանն ունա՞կ է օրենքներ մշակելու, իմքայլական պատգամավորը պատասխանեց. «Ես Թագուհի Ղազայանին դեռ չեմ ճանաչում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր