00:00:00

Covid-19-ի դեմ պատվաստող շարժական թիմեր կտեղակայվեն քաղաքի բանուկ մասերում

15:09, 29 ապրիլ 2021

Հայաստանում ապահովված են բոլոր ենթակառուցվածքները Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացի պատշաճ իրականացման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Հաջորդ շաբաթվանից կգործեն շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բանուկ մասերում և կմոտեցնեն Covid-19-ի դեմ պատվաստման հնարավորությունը քաղաքացիներին: ՀՀ քաղաքացիները Covid-19-ի դեմ պատվաստվում են միայն պիտանելիության ժամկետ ունեցող պատվաստանյութերով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի հետ՝ ներկրելու Covid-19-ի դեմ 1 մլն չափաքանակի պատվաստանյութ։»-գրել է Ավինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր