00:00:00

Պետական կառավարման ճգնաժամի վերացմամբ հնարավոր է հզորացնել Հայաստանը. Ռոբերտ Քոչարյան

14:29, 29 ապրիլ 2021

Հայաստանում առկա բոլոր խնդիրների հիմքում ընկած է կառավարման ճգնաժամը: Վատ է կառավարվել տնտեսությունը, ինչի արդյունքում ունենք տնտեսական անկում, պատերազմի ապաշնորհ կառավարման հետևանքով մենք ունենք պարտություն, զոհեր ու բազմաթիվ գերիներ։ Նրանց հետ վերադարձնելու անկարողությունը նույնպես կառավարման հմտություններից զուրկ պետական իշխանության մասին է խոսում։
Պետական կառավարման ճգնաժամի վերացմամբ հնարավոր է հզորացնել Հայաստանը: Ամրապնդելով մեր բանակցային դիրքերը՝ հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը, դառնալ տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը։
Այսպիսին է տեսնում նախագահ Քոչարյանը Հայաստանի ապագան, ինչի մասին էլ խոսել էր իր աջակիցների հետ նախորդ հանդիպման ընթացքում։ Սա հանդիպման տեսագրության երկրորդ հատվածն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր