00:00:00

Գերիների հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ պետերի հանդիպումները պարբերաբար տեղի են ունենում. Մելքոնյան

14:20, 29 ապրիլ 2021

Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին լուծում տալու համար Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենը պարբերաբար հանդիպում են, անմիջական հանդիպումից բացի, կա նաև կապ, որով հաղորդակցվում են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շարունակվո՞ւմ են  բանակցությունները գերիների վերադարձի հետ կապված: «Հանդիպումները պարբերաբար արվում են՝ բնականաբար գերիների հարցին լուծում տալու համար»,-ասաց Մելքոնյանը: Նրա խոսքով՝ վերջին անգամ հանդիպում եղել է երևի 1 ամիս առաջ, սակայն, ԱԱԾ տնօրենի տեղակալի խոսքով, դա չի նշանակում, որ կապը չկա: «Անմիջական հանդիպումներից բացի, նաև հեռախոսային կապ գոյություն ունի: Կա կապ, որով իրենք կարող են հաղորդակցվել»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր