00:00:00

Թուրքիայի հետ սահմանի բացման հարց առայժմ օրակարգում չկա. Քերոբյան

16:38, 29 ապրիլ 2021 Տնտեսություն

Թուրքիայի հետ սահմանի բացման հարց առայժմ օրակարգում չկա։ Երկարացնելու ենք արգելքը՝ թուրքական ապրանքի ներմուծման և, ըստ ամենայնի, ավելացնելու ենք արգելքը՝ վաճառքի։ Այսինքն՝ կապ չունի, թե երբ է ներմուծվել, միևնույն է, սահմանափակելու ենք վաճառքը ևս, որովհետև որոշակի զորտուղի ճանապարհներով կարողանում են ներմուծել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Մոտեցումը պետք է լինի սիմետրիկ։ Երբ քաղաքական մակարդակով կկայացվի սիմետրիկ հարաբերությունները վերականգնելու տնտեսական որոշում, որն իմ լիազորություններից դուրս է, կփորձենք այնպես անել, որ մեր տնտեսությունը հնարավորինս պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղեղումից»,- նշեց Քերոբյանը։ Անդրադառնալով ներդրումներին՝ Քերոբյանը նշեց, որ մարդիկ, որոնք փորձում են ֆոն ստեղծել, որ Հայաստանում ամեն ինչ վատ է, որևէ կապ չունեն իրական աշխարհի կամ իրական թվերի հետ։ «Թեև տնտեսական աճը մարտ ամսվա նկատմամբ, այդքան էլ չի գոհացնում, մեր հաշված 7-7.5-ի փոխարեն 3.8 տոկոս է հայտարարվել, բայց դա կապահովի մեր երկնիշ տնտեսական աճը՝ տարեվերջին։ Բազմաթիվ ներդրողներ՝ անկախ սպասվող ընտրություններին, իրենց գործն անում են և շատ մեծ ներդրումներ են լինում»,- նշեց նա։ Հարցին՝ ինչ կանի, եթե երկնիշ տնտեսական աճը չապահովի, Քերոբյանը պատասխանեց. «Հրաժարական կտամ։ Գո՞հ եք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր