Իհարկե, կա հստակ պատասխան, իսկ դիսկուրսը խիստ արհեստական է։ Հրաժարական ներկայացնելուց հետո վարչապետը, ինչպես և կառավարության մյուս անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը։ Մասնավորապես, Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն, Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նաև այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական է ներկայացնում։ Նույն այդ հոդվածով նախատեսվում է, որ Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Իսկ Կառավարության անդամների կազմը սահմանվում է արդեն 147-րդ հոդվածով, որի համաձայն Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: