00:00:00

AstraZeneca-ի պիտանելիության ժամկետը մայիսին ավարտվում է և այդ պատվաստանյութը իրացնելու խնդիր ունեն. Բժիշկ

11:44, 29 ապրիլ 2021

Բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր էջում գրում է. «Հիշու՞մ եք, որ առողջապահության նախարարության «փառահեղ» պաշտոնյաները AstraZeneca պտվաստանյութի տարիքային շեմը սահմանել էին 55 տարեկանից բարձր տարիքը: Հիշու՞մ եք, թե ինչպես էին փորձում հիմնավորել իրենց որոշումը: Դե քանի որ հիշում եք՝ ասեմ, որ նախարարի հրամանով փոփոխել են ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇԵՄԸ (ինչպես գարդասիլի դեպքում): Դա բնական էր, որովհետև AstraZeneca պատվաստանյութի պիտանելիության ժամկետը մայիսին ավարտվում է և նրանք այդ պատվաստանյութը իրացնելու խնդիր ունեն: Հ.Գ. բնակչությունը չի վստահում ՀՀ առողջապահության նախարարությանը: Առողջապահության նախարարությունը արդեն վաղուց լեգիտիմ չէ»: Գրիգորյանը նաև տեղադրել է նախարարի հրամանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր