00:00:00

Հրդեհ Իսահակյան փողոցում. այրվել է 14 տաղավար եւ ծառեր

11:01, 29 ապրիլ 2021

Ապրիլի 28-ին, ժամը 22:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետնամասում այրվում են ծառեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսահակյան փողոցի մոտակայքում գտնվող տաղավարներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։08-ին, մարվել՝ 23։21-ին։ Այրվել են 14 տաղավար (70 քմ), որից 7-ը` մասամբ և 3 ծառ՝ ևս մասամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր