00:00:00

Հերթական սուտը․ Փաշինյանի բարձր վարկիանիշի մասին հայտնած ռուս սոցիոլոգը չի աշխատում․ «Հրապարակ»

09:25, 29 ապրիլ 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կիրակի օրը Փաշինյանի թիմը ցնծության մեջ էր․ Ռուսաստանի ԳԱ Արևելագիտության ինստիտուտի հետազոտող, «Վալդայ» ակումբի անդամ Ստանիսլավ Պրիտչինը «ТАСС» գործակալությանը հայտնել էր, թե, հարցումների համաձայն, Փաշինյանի հանդեպ աջակցությունը երկրում մնում է բարձր, և նա շարունակում է մնալ անվիճելի առաջնորդ։ Նախ ռուսական քաղաքագիտական որոշ շրջանակներ հայտարարեցին, թե «Ստանիսլավ Պրիտչին» անուն-ազգանունով մարդ չեն ճանաչում, բայց պարզվեց՝ նման մարդ կա, սակայն չի աշխատում ՌԴ Արևելագիտության ինստիտուտում։ Մենք կապվեցինք ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի հետ։ Տնօրինությունից մեզ հայտնեցին, որ հազիվ թե իրենց կողմից նման հարցման պատվեր լիներ, առաջարկեցին կապվել ինստիտուտի գիտքարտուղարության հետ։ Գիտքարտուղարի օգնական Նատալյա Շլյոցկայան ասաց, որ պարոն Պրիտչինն այլևս իրենց մոտ չի աշխատում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր