00:00:00

Նրանց պատասխանը ճիշտ ժամանակին կտրվի. ՀԱԿ անդամները՝ Տեր–Պետրոսյանի հայտարարության՝ իմքայլականների արձագանքի մասին

00:09, 29 ապրիլ 2021 Քաղաքականություն

ՀԱԿ–ում չեն ցանկանում մեկնաբանել իմքայլականների այն տեսակետները, որոնք հետևեցին նախօրեին Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը։ ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանը, և Լևոն Զուրաբյանը NEWS.am–ի հետ զրույցում չցանկացան անդրադառնալ իմքայլականներին ընդհանրապես։ «Նրանց ամբողջ պատասխանը ճիշտ ժամանակին կտրվի։ Չեմ կարծում, որ այս պահին պետք է արձագանքեմ դրանց»,–ասաց Զուրաբյանը։ Հավելենք, որ մայիսի 7–ին նախատեսված է ՀԱԿ համագումարը։ Մեր տեղեկություններով, այդ օրը Լևոն Տեր–Պետրոսյանը հանդես է գալու ծավալուն ելույթով, որտեղ անդրադառնալու է և ստեղծված իրավիճակին, և նախընտրական գործընթացներին։ Ի դեպ, մամուլում տեղեկություններ կան, ՀԱԿ առաջնորդն այդ օրը  հայտարարելու է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը չի մասնակցելու ընտրություններին և հստակեցնելու է, թե ինչու են նման դիրքորոշման հանգել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր