00:00:00

Ո՞րն է ամեն գնով աթոռին մնալու այս համառության պատճառը

21:33, 28 ապրիլ 2021 Քաղաքականություն

Տիգրան Պասկեւիչյանի Ֆեյսբուքյան էջից․ Ասում են՝ հրաժարականից հետո պաշտոնակատար մնալու սահմանադրական արգելք չկա։ Չեմ վիճում, մասնագետ չեմ։ Բայց սահմանադրական պարտադրանք էլ չկա, որ հրաժարյալ վարչապետն անպայման պետք է պաշտոնակատար լինի։ Ուրեմն՝ ո՞րն է ամեն գնով աթոռին մնալու այս համառության պատճառը։ Դրանք մի քանիսն են. ա) վարչական ռեսուրսն անմիջականորեն եւ ուղիղ կառավարելու մղումն՝ ակնկալվող հույսով, բ) սեփական թիմում ոչ մեկին չվստահելու տխուր իրողությունը (մենակապետություն), գ) կախվածությունն իշխանական բարիքից՝ բարձր աթոռ, տրանսպորտ, պահպանություն եւ այլն, դ) ձեւ տալը, թե սա (ԱԺ ընտրությունները) շարքային միջոցառում է եւ ոչ մի կապ չունի պատերազմի ու խայտառակ պարտության հետ։ Վերջինն ամենահավանականն է, եթե գործադիր իշխանության ղեկավարը չի հրաժարվում առհասարակ եւ չի գնում կուսանաց անապատ ճգնելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր