00:00:00

«Որ պարգևավճարները ստանում ու լուռ աշխատում էիք, էդ ժամանակ սև ու սպիտակի բաժանում չկա՞ր»․ Գաբրիելյանը՝ Գրիգորյանին

20:54, 28 ապրիլ 2021 Քաղաքականություն

Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, արձագանքելով նախկին իմքայլական, այժմ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթին, ասաց․ «Տիկի՛ն Գրիգորյան, որևէ մեկին այստեղ չտեսա, որ բաժաներ սև ու սպիտակի՝ բացի ձեզնից․․․ Էդ որ ասում եք՝ երեք տարի սև ու սպիտակի բաժանեցինք, մի հատ ձեր կենսագրությունը նայեք․ 2020 թվականին որտե՞ղ եք աշխատել․․․ Էդ ժամանակ չէին բաժանո՞ւմ, թե՞ որ Շրջակա միջավայրի նախարարությունում պարգևավճարները ստանում ու լուռ աշխատում էիք, էդ ժամանակ սև ու սպիտակի բաժանում չկար․․․ Եղել եք էս թիմում․․․»։ Դահլիճից արձագանքելով Գաբրիելյանին՝ Գրիգորյանն ասաց՝ ստո՛ւմ եք։ «Դե ձեր կենսագրականում ա գրած, որ 2020 թվականին աշխատել եք, եթե ստում եմ, փոխեք ձեր կայքում․․․ Կամ ձերն հարցազրույցներում ասում եք՝ մեր սյունեցիները, մեր արժանապատվությունը․․․ Ո՞վ ա բաժանում»,- ասաց Գաբրիելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր