«Բայց մի բան ակնհայտ է, որ այսօր Թուրքիայի հետ սահմանը բացելը մեծ հարված կհասցնի մեր գյուղատնտեսությանը: Որովհետեւ մեր գյուղատնտեսությունները մրցակից են, եւ ակնհայտ է, որ Թուրքիայի գյուղատնտեսությունն ավելի լավ վիճակում է, ավելի մեծ ծավալների մեջ է եւ Թուրքիայի կառավարությունը շատ ավելի մեծ սուբսիդիաներ է տրամադրում սուբսիդիաները: Հայաստանում գրեթե դա չի արվում, գյուղնախարարության վերացումն էլ ոլորտը թողեց լրիվ անտեր:
Մենք չենք կարող ասել, որ փակ սահմանը լավ բան է, իհարկե լավ բան չի եւ նորմալ չէ քարոզել, որ սահմանները փակ պահելը լավ երեւույթ է: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Սա նշանակում է, որ եթե հիմա սահմանը բացվի Արարատյան դաշտավայրի մեր գյուղացիների վիճակը լինելու է ուղղակի սարսափելի: Իրենց ապրանքը մրցունակ չի լինելու գնային առումով:
Մինչեւ սահմանը բացելը առնվազն մի քանի տարի պետք է քո գյուղատնտեսության մակարդակը բարձրացնես, սուբսիդավորման մակարդակը բերես նույն մակարդակի, տարբեր հարկերով պաշտպանես քո շուկան, որից հետո նոր միայն կարող ես մտածել սահմանը բացելու մասին»,-ընդգծեց Քոչարյանը:
Նա հիշեցրեց, որ 1998-1999 թվականներին ներմուծման փոխարինման ուղղությամբ աշխատանքներ են իրականացրել, որի արդյունքում գյուղատնտեսությունը բավական լուրջ թափ առավ. «Հիմնական խնդիրը թուրքական ապրանքներն էին: Թեկուզ սահմանը փակ էր, Վրաստանով էին բերում: Շատ կոշտ միջոցներ էինք ձեռնարկում մեր շուկան պաշտպանելու համար՝ եւ օրենսդրական, եւ սուբսսիդավորման եզանակներով: Մենք օգնել ենք գյուղացուն ոտքի կանգնել: Իսկ հիմա մի գյուղացիական տնտեսություն չկա, որ վարկերի տակ չլինի: Մեր բնակչության մի մասը վարկերի տակ է, մյուս մասը՝ տուգանքների, մի մասն էլ՝ քրեական գործերի: Մարդիկ ճռռում են, ուղղակի չեն հասցնումԱյս հարցերին լուծում չտալով, մենք իրավունք չունենք խոսել Թուրքիայի հետ առեւտրի, սահման բացելու մասին: Սահմանը բացելու մասին խոսողին պետք է հարցնել՝ այսօր Թուրքիայի հետ միջնորդավորված առեւտրի բալանսն ո՞ւմ օգտին է: Մենք ի՞նչ ենք արտահանում Թուրքիա: Սահմանը բացելուց հետո մեր արտահանման ծավալները մեծանալու են, թե չեն մեծանալու: Թե՞ Թուրքիայից ներմուծվող ապրանքների ծավալն է թռիչքաձեւ աճելու: Ես համոզված եմ, որ այդպես է լինելու»,-ընդգծեց Քոչարյանը: