00:00:00

Հոկտեմբերին պատերազմի հետևանքները պարզ էին․ՀՀ քաղաքական ուժերի հետ ընդհանուր հայտարար չկար

11:25, 28 ապրիլ 2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար պատերազմի հետևանքները պարզ են եղել արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերի հետ ընդհանուր հայտարար չի եղել: Այս մասին Արցախի նախագահը հայտարարել է ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատանքային կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: «Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք ընդդիմադիր, իշխանամետ ուժերի, իշխանության միջև, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրերին համարում էին դավաճանություն»,- ընդգծել է նա: Հարությունյան նշել է, որ պատերազմի ելքն այլ կլիներ, եթե ՊԲ-ն չկռվեր թուրք-ադրբեջանական զորքերի դեմ։ Նա նաև հավելել է, որ պետք է դասեր քաղել նախորդ սխալներից, կարճ ժամկետներում լուծել տեղահանվածների խնդիրները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր