00:00:00

Սոցապ նախարարությունը արցախցիներին տրված օգնությունը փտեցնում է նկուղներում. yerevan.today

04:02, 28 ապրիլ 2021 Քաղաքականություն

Երեք օր առաջ պաշտոնանկ արված Սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը, պարզվում է, հրաժարականից օրեր առաջ լուրջ տարաձայնություններ է ունեցել միջազգային կազմակերպությունների հետ, դրանց թվում Yerevan.Today-ի աղբյուրը նշում է Կարմիր Խաչի, ՄԱԿ –ի, Յունիսեֆի, UNFPI, UNHCR անունները: Պատճառը սոցապի նկուղներում փտող միլիոնավոր դոլարի օգնությունն է, որն հանգանակվել էր վերջիններիս կողմից, բայց Մեսրոպ Առաքելյանի թեթև ձեռամբ այդպես էլ տեղ չի հասել: Մինչդեռ օգնությունը հանգանակվել էր հրատապ կարգով՝ 44- օրյա պատերազմի ընթացքում, որպեսզի բաժանվեր Արցախից տարհանված բնակչությանն ու հաշմանդամ դարձած զինծառայողներին: Yerevan.Today-ին հայտնի է դարձել նկուղներում փտող օգնության ծավալն ու  անվանացանկը: Խոսքը ավելի քան 32 միլիոն դրամի արժողության օգնության մասին է՝ ներքնակ, վերմակ, մահճակալներ,  քայլակներ, սայլակներ ձեռնափայտեր, հաշմանդամների համար նախատեսված հատուկ լոգանքի աթոռներ, հիգիենայի պարագաներ, ծածկոցներ  և այլն: Խիստ հատկանշական է, որ արցախցու սոցիալական բեռի և հաշմանդամ դարձած զինծառայողի խնդիրների վրա աչք է փակել Մեսրոպ Առաքելյանը, մի նախարար, ով  մի քանի անգամ  ճոռոմախոս հայտարարել է, որ իր 5-ամսյա պաշտոնավարման օրոք կարողացավ  հետպատերազմյան Արցախը դուրս բերել սոցիալական խոր ճգնաժամամիցԻ դեպ,  միջազգային գործընկերներին  էլ վրդովեցրել է նախարարի պոռոտախոսությունն իր բացահայտ անգործության ֆոնին: Մեզ հայտնի է դարձել նաև նվիրատուների անունները, որոնց թվում պետական միջոցների հաշվին՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունն է օգնություն տրամադրել, մեկ այլ գերատեսչություն և անհատներ: Ակնհայտ է, որ այս հանցավոր անփութության պատասխանատուն միայն Զարուհի Բաթոյանը չէ, և ոչ էլ նրան հաջորդած նախարար Մեսրոպ Առաքելյանը․ փաստացի կառավարությունն առանց հետևողականության՝ օգնությունները կենտրոնացրել է մի քանի հասցեներում ու չի վերահսկել: Արդյունքում դրանց մի մասը վաճառքի նպատակով հայտնվել է List.am կայքում, մի մասը Երևանի Թիվ 1 ծերատան նկուղում է փտում, մի որոշ մասը փոշիացվել է անհայտ ճանապարհներով։ Տեղեկություններ կան, որ ապրանք կա կուտակված Զվարթնոցի մաքսատան պահեստներում և պրիմիտիվ թղթատարության պատճառով գլխավոր մաքսապետ Շուշանիկ Ստեփանյանը չի մաքսազերծում։ Իբր՝ օրենքի տառն են պահում: Եվ սա սառնասրտորեն իրեն թույլ է տալիս մի իշխանություն, որն իր անկարողունակության պատճառով կամ թշնամու հետ ստվերային գործարքի գնալու համար արցախցուն ստիպեց իր կառուցած տունը այրել կամ կահ-կարասիով նվիրել թշնամուն: Սյուզի Բադոյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր