00:00:00

«Մի քանի օր է, ինչ Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին և ոչ միայն, կանչում են ոստիկանության բաժիններ»․ Ռուսլան Բաղդասարյան

01:10, 28 ապրիլ 2021 Քաղաքականություն

Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ուրեմն մի քանի օր է, ինչ Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին և ոչ միայն, կանչում են ոստիկանության բաժիններ ու մինչև գիշերվա 24:00 և նույնիսկ ավելի ուշ մարդկանց պահում են ինչ որ շինծու գործով: Այս ամենը ոչ այլ ինչ է, քան «նախընտրական բացատրական աշխատանքներ» կրթական համակարգում աշխատող քաղաքացիների հետ: Ստորև ներկայացված փաստաթղթում պարզ երևում է, որ քաղաքապետարանին հանձնարարվում է ոստիկանության կողմից ապահովել գրության մեջ նշված մարդկանց վերաբերվող փաստաթղթերը, իսկ նշված մարդկանց բանավոր կանչում են, 10-յակներով տեղավորում են ( լցնում են ) մի սենյակում ու այդպես նվաստացնելով՝ իբր թե քննություն են իրականացնում: Էն մի հատ ծամածռվող դեմքով քաղաքապետ ունեինք՝ խոսքս ուղղում եմ իրեն՝ Հայկ Մարության, դու թասիբ ունե՞ս, արա՛, քո աշխատակիցներին են քարշ տալիս ոստիկանության բաժիններով, թե՞ ինքդ ես խրախուսում ոստիկանության նման գործելաոճը, որպեսզի կապիտուլյանտի համար քվեներ ապահովեք: Իսկ հիմա կոչ եմ անում կրթօջախներում աշխատող մեր սիրելի քաղաքացիներին՝ մի վախեցեք ոստիկաններից և քաղաքապետարանի պաշտոնյաներից: Պահանջեք ամեն բան օրենքի շրջանականերում կատարել, դիմեք փաստաբաններին և առանց իրենց մի գնացեք ոստիկանություն: Ինքս իմ բոլոր հնարավորություններով պատրաստ եմ աջակցել յուրաքանչյուրին, ով կունենա դրա կարիքը: Առանց թուրքի Հայստան լինելու է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր