00:00:00

«Իմ քայլի» նախաձեռնությամբ վաղը ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

18:38, 27 ապրիլ 2021

«Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ՝ ապրիլի 28-ին, ժամը՝ 11-ին,  Ազգային ժողովում արտահերթ նիստ կհրավիրվի։ Նիստի օրակարգում ընդգրկված է «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Իշխանական պատգամավորներն առաջարկում են օրինագծերը քննարկել առաջին եւ երկրորդ ընթերցմամբ՝ առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր