00:00:00

Դատախազների միջև նման միջադեպ տեղի չի ունեցել. հերքում

15:18, 27 ապրիլ 2021

ՀՀ քննչական կոմիտեն հերքում է հրապարակել մամուլում տեղ գտած նորություններից մեկի վերաբերյալ: «2021թ. ապրիլի 27-ին «Armlur.am» կայքում հրապարակվել է հոդված՝ «Դատախազները ապտակ են ստացել գործընկերներից. բացառիկ տեղեկություն» վերտառությամբ: Հարկ ենք համարում նշել, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և նման միջադեպ տեղի չի ունեցել: Տեղեկությունը հերքել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Կարապետ Համբարձումյանը: Կոչ ենք անում գործընկեր-լրատվամիջոցին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հանրությանը մոլորեցնելուց և հրապարակել միայն ստուգված տեղեկատվություն»,- հայտնում են ՔԿ-ից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր