00:00:00

«Իրավունք». ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ․ թեման արտահերթ ընտրությունն է եղել

09:46, 27 ապրիլ 2021 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շրջանում նախընտրական կրքերն առավել թեժացել են: Մեր տե­ղեկություններով՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որն աչքի է ընկնում իր նիկոլապաշտական հայացքներով, կիրակի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հա­յաստանում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի հետ: Մեր աղբյուրի խոսքով, Գրիգորյանի և Փաշինյանի հեռախոսազրույցի թեման արտահերթ ընտրությունն է եղել: Ըստ օդում կախված լուրերի՝ առաջիկա ընտրություններում ՍԴ դատավոր Վահե Գրի­գորյանը աջակցելու է Նիկոլ Փաշինյանին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր