00:00:00

Հռոմի պապը բժշկական սարքավորումներով համալրված շտապ օգնության մեքենա է նվիրել Հայաստանին

22:44, 26 ապրիլ 2021

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Քովիդ 19-ի դեմ պայքարի համար բժշկական սարքավորումներով համալրված շտապ օգնության մեքենա է նվիրել Հայաստանին։ Ինչպես հայտնում է Vatican News-ը, Քանաքեռի հայ-կաթողիկե Առաջնորդարանի բակում տեղի է ունեցել օրհնութեան կարգ, օրհնվել եւ գործածության է հանձնվել շտապ օգնության գերարդիական նոր մեքենան, որը օգտակար կլինի եւ կծառայի շրջանի բոլոր կարիքավորներին։ Նշվում է, որ պապի ներկայացուցիչ Խոսե արքեպիսկոպոս Բետենկուրը փոխանցել է սրբազան հոր մտահոգությունն ու հոգածությունը: Ֆրանցիսկոս պապի նվերը հանձնվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» կաթոլիկ հիվանդանոցին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր