00:00:00

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ իրեն վեր է դասում Սահմանադրությունից

22:11, 26 ապրիլ 2021

Իրավաբան Կարոլինա Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. Երեկ նիկոլ փաշինյանը հրաժարական է ներկայացրել, այսինքն՝ նա այլևս Հայաստանի Հանրապետության վարչապետը չէ, և Հայաստանի Հանրապետությունը ներկայումս չունի վարչապետ: Համաձայն Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Սահմանադրությունը նաև ամրագրել է, որ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ վարչապետի սահմանած կարգով ՓՈԽԱՐԻՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՆՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ: Հրաժարական տված վարչապետն այլևս կառավարության անդամ չէ, նա իրավունք չունի փոխարինելու որևէ մեկին, առավել ևս՝ վարչապետի պաշտոնակատար դառնալ: Այդ նույն տրամաբանությամբ վարչապետի պաշտոնակատար կարող է դառնալ ցանկացած այլ քաղաքացի՝ անկախ իր պաշտոնից: Ինչպես տեսնում ենք, մեր երկրի բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող մայր օրենքը հստակ ամրագրում է, որ վարչապետի բացակայության դեպքում, այդ թվում՝ հրաժարականի, նրան պետք է փոխարինի ՀԵՆՑ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻՑ մեկը: ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼԸ` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, ՎԱՐՉԱՊԵՏԻ, նախարարի ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԱՅԴ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԸ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով: նիկոլ փաշինյանը հերթական անգամ իրեն վեր է դասում Սահմանադրությունից ՝ փաստացի յուրացնելով իշխանությունը, այսպիսով՝ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն։ Այս քայլը վկայում է ոչ միայն այն մասին, որ պետական դավաճանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու և այլ ոճիրներ գործելուց հետո Սահմանադրության խախտումը բնականոն գործընթաց է վարչապետի աթոռը զավթած անձի համար, այլև այն մասին, որ նա չունի վստահություն իր իսկ ձևավորած թիմի նկատմամբ: Հիշեցնեմ, որ ընդամենը երեք տարի առաջ նույն ինքը՝ նիկոլ փաշինյանը, հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը չի կարող վարչապետի պաշտոնակատար դառնալ, քանի որ վարչապետի բացակայության ժամանակ նրան պետք է փոխարինի փոխվարչապետը։ փաշինյանի համար նորմալ է այսօր մի բան ասել, վաղը՝ հակառակ դրան գործելը, այսօր ասել, որ հաղթում ենք, վաղը կապիտուլիացիայի փաստաթուղթ ստորագրելը և այլն։ Բոլոր բանական մարդիկ արդեն հասկացել են, որ փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օրը լի է Հայաստանը կորցնելու նոր վտանգներով։ Մինչ երկիրը հայտնվել է աղետալի իրավիճակում, փաշինյանը շարունակում է ցուցադրել վարչապետի պաշտոնից բխող ողջ պերճանքը և իր անձնական թշվառությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր